Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Թուրքիա


Եկող շաբաթվա սկզբին Թուրքիա է այցելելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, հունիսի 11-12-ը Սխեֆերը հանդիպումներ է ունենալու վարչապետ Ռեջեփ Էրդողանի, արտգործնախարար Աբդուլա Գյուլի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանիթի եւ պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի հետ:

Այսօր տարածած հայտարարությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում քննարկվելու են ՆԱՏՕ-ի օրակարգի առաջնահերթ խնդիրներ:

Հունիսի 14-15-ը Բրյուսելում կայանալու է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG