Մատչելիության հղումներ

Արմեն Ալավերդյան. «Պետք է կատարելագործենք գործող հարկային մեխանիզմները»


Գալիք սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը Ազգային ժողով կմտնի հարկային օրենսդրության բարելավմանն ուղղված առաջարկությունների մեծ փաթեթով: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը ասաց Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, դա «չպետք է անհանգստացնի բարեխիղճ հարկատուներին»:

Ալավերդյանը կարծիքով, հարկային ոլորտը պետք է պահպանողական դիրքորոշում ունենա եւ «որքան հնարավոր է քիչ փոփոխություններ կատարի խաղի ընդունված կանոնների մեջ»:

«Ես գտնում եմ, որ այսօրվա գործող հարկային մեխանիզմները պետք է կատարելագործել, այլ ոչ թե ցնցումներ անել` սա վերացնենք, նա բացենք, մյուսը փակենք: Այս ոլորտում է պետք է հանգիստ, աստիճանական զարգացման ճանապարհով գնալ», - ասաց նա: - «Մեր օրենսդրությունը երկիմաստությունների, տարընթերցումների, սողանցքների տեղիք է տալիս: Մենք պետք է դրանք վերացնենք»:

Նա համոզմունք հայտնեց, որ հարկային վարչարարությունը կատարելագործելու ճանապարհին կատարվելիք փոփոխությունները չպետք է անհանգստացնեն բարեխիղճ հարկատուներին. - «Այս ծրագրով մենք պետք է հստակեցնենք պայմանները, որպեսզի գործարարն իմանա, որ եթե ինքը այս պայմանները կատարում է եւ հարկերը վճարում է, ուրեմն ինքը իսկապես մեր երկրի համար պետական բյուջեի կատարման կարեւորագույն դերակատարներից է»:

«Մենք չենք նախատեսում առաջիկայում հարկային եկամուտները ապահովել փոքր եւ միջին բիզնեսի հաշվին, այլ` միջին եւ խոշոր բիզնեսի հաշվին», - ասաց Ալավերդյանը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG