Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովի` այսօր սկսված առաջին նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը:
Հանրապետական խմբակցության առաջադրած միակ թեկնածուի օգտին քվեարկել են ընտրությանը մասնակցած 114 պատգամավորներից 112-ը, դեմ` 2-ը:
Տիգրան Թորոսյանը նախորդ գումարման խորհրդարանի նախագահն էր անցած տարվա հունիսից` այդ պաշտոնից Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո:
Նիստում Ազգային ժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Իշխան Զաքարյանը:
Հովհաննիսյանի օգտին քվեարկեցին 110, դեմ` 2 պատգամավորներ, Զաքարյանի օգտին` 102, դեմ` 9:
Ազգային ժողովի երկու փոխնախագահների պաշտոններում թեկնածություններն առաջադրվել էին քաղաքական կոալիցիայի, ինչպես նաեւ կոալիցիայի հետ Դաշնակցության համագործակցության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
«Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունները այսօրվա նիստին չեն մասնակցում:
Աստղիկ Բեդեւյան