Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը»-ը չի մասնակցի մանդատների հանձնման արարողությանը


Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում 5-տոկոսանոց շեմը հաղթահարած «Ժառանգություն» կուսակցությունը այսօր չի մասնակցի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նորընտիր խորհրդարանականներին պատգամավորական մանդատների հանձնման արարողությանը:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չորեքշաբթի օրը նամակ է հղել Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին, որում, մասնավորապես, ասված է. - «Սահմանադրության պահանջի համաձայն` տակավին տեղի չի ունեցել չորրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը. մինչեւ այս պահը «Ժառանգություն»-ը պատշաճ ծանուցում չի ստացել այդ նիստի հրավիրման եւ այլ մանրամասների մասին, ինչպես վայել է իրավական պետությանը: Ավելին` Սահմանադրական դատարանն այժմ քննում է ԱԺ ընտրությունների վավերականության հարցը, որը պետք է իր վերջնական պատասխանը ստանա մինչեւ հունիսի 10-ը»:

«Ելնելով այս փաստարկումներից` «Ժառանգություն»-ը Ձեզ տեղյակ է պահում մինչեւ վերոթվարկյալ խնդիրների լուծումը ԱԺ նիստերին իր ներկայության անհնարինության մասին», - ասված է Տիգրան Թորոսյանին Րաֆֆի Հովհաննիսյանի հղած նամակում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG