Մատչելիության հղումներ

Գարի Կասպարով. «Ռուսաստանը ոստիկանական պետություն է»


Ռուսաստանի միացյալ քաղաքացիական ճակատի առաջնորդ, շախմատի աշխարհի 13֊-րդ չեմպիոն Գարի Կասպարովը այսօր խիստ քննադատության է ենթարկել նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմին:

«Ռուսաստանը ոստիկանական պետություն է, եւ նախագահ Պուտինը պատասխանատու է ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար»,֊ - ասել է Կասպարովը Պրահայում այսօր բացված միջազգային խորհրդաժողովում, որի թեման է՝ «Ժողովրդավարություն եւ անվտանգություն՝ սկզբունքային արժեքներ եւ ուժեղ քաղաքականություն»:

Միաժամանակ խորհրդաժողովին մասնակցող Բելառուսի ընդդիմության առաջնորդ Ալեքսանդր Միլինկեւիչը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ «մեկ-֊երկու սերունդ կպահանջվի մինչեւ ԱՊՀ-֊ի տարածքում իրական ժողովրդավարություն հաստատվի»:

«ԱՊՀ֊-ն չարիք չէ, բայց իրական օգուտ էլ չի բերում»,֊ - ասել է նա:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG