«Կողմերը պետք է օգտվեն կարեւոր պահից, որպեսզի ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում տեղաշարժ լինի», - հայտարարեց ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը այսօր Երեւանում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ hանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում:
Նրա խոսքերով, բավարար հիմքեր կան, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման արդյունքում առաջընթաց գրանցվի:
Այդ կարգի երկխոսությունները, Մորատինոսի համոզմամբ, նպաստում են խնդրի արագ լուծմանը:
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի արագ լուծում գտնվի», - վստահեցրեց ԵԱՀԿ-ի գործող նախագահը` հավելելով. - «Կողմերը այսօր մոտ են խնդրի լուծմանը»:
Ի պատասխան հարցին, թե ի՞նչ ի նկատի ունի` «մոտ» ասելով, Մորատինոսը հայտարարեց, թե, իր կարծիքով, կողմերը քաղաքական կամք են ցուցաբերում:
«Ես պնդում եմ` ավելի լավ է լավատես լինել: Լավատեսությամբ պետք է խրախուսել կողմերին, պետք չէ կեղծ կանխատեսումներ անել», - ընդգծեց ԵԱՀԿ-ի գործող նախագահը:
Իսպանացի լրագրողի այն հարցին, թե որո՞նք են վիճելի հարցերը, որոնց շուրջ կողմերը դեռեւս համաձայնության չեն եկել, Վարդան Օսկանյանը պատասխանեց. - «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը: Առանց դրա հնարավոր չէ որեւէ այլ հարցի մասին խոսել. պետք է կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վրա»:
«Որովհետեւ պետք չէ մոռանալ, որ այս կոնֆլիկտը սկսվել է հիմնականում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցի պատճառով: Սա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդիր է», - փաստարկեց Հայաստանի արտգործնախարարը: - «Բոլոր մյուս հարցերը, որ հետագայում են ծագել, հետեւանք են Ադրբեջանի կողմից նախաձեռնված քայլերի... Այնպես որ, մենք պետք է կարողանանք կենտրոնանալ հիմնական հարցի վրա: Իսկ դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Իսկ այսօրվա պայմաններում այդ կարգավիճակի հարցը միայն ու միայն հնարավոր է լուծել` ճանաչելով եւ հնարավորություն տալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ինքնորոշվելու: Եթե սա ամրագրվում է, ես կարծում եմ, որ մնացած խնդիրները իրենց լուծումները անպայման կգտնեն»:
Կարինե Քալանթարյան