Մատչելիության հղումներ

ՌԱԿ Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի շրջանային վարչությունը համաձայն չէ կուսակցության կենտրոնական վարչության որոշման հետ


Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի շրջանային վարչությունը տարածած հաղորդագրությամբ իր անհամաձայնությունն է հայտնում ՌԱԿ կենտրոնական վարչության` Երվանդ Ազատյանին կուսակցության շարքերից հեռացնելու մասին որոշմանը:

«ՌԱԿ Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի Շրջանային վարչությունը իր մայիս 24, 2007 թվականի ժողովի ընթացքին քննելով ՌԱԿ Կենտրոնական վարչության մայիս 21-ի 2վակիր որոշումը` Շրջանակիս երկարամյա վաստակավոր ղեկավար ընկեր Երվանդ Ազատյանին կուսակցության շարքերից վտարելու կապակցությամբ, որոշեց չհամաձայնել դրան», - ասված է հաղորդագրությունում: - «Շրջանային վարչությունը որոշեց կազմել Շրջանակի երեք ղեկավար ընկերներից բաղկացած հանձնախումբ` քննելու ամբաստանությունը եւ հանգելու վերջնական որոշման», - ասված հաղորդագրությունում:

ՌԱԿ կենտրոնական վարչությունը Երվանդ Ազատյանին կուսակցության շարքերից արտաքսել էր «հայ ազգն ու կուսակցությունը վարկաբեկող, վնասարար իր ընթացքի եւ անկարգապահ կեցվածքի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG