Մատչելիության հղումներ

23-ամյա ամերիկացին «հոթ-դոգ» ուտելու արագության աշխարհի ռեկորդ է սահմանել


ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Խոսե քաղաքի 23-ամյա բնակիչ Ջոյ Չեսթնաթը «հոթ-դոգ» ուտելու արագության աշխարհի ռեկորդ է սահմանել:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության վկայությամբ, Արիզոնա նահանգի Տամպա քաղաքում անցկացված առաջնության ժամանակ Չեսթնաթին հաջողվել է 12 րոպեում 59,5 «հոթ-դոգ» խժռել եւ գերազանցել անցած տարի ճապոնացի Տակերու Կոբայաշիի սահմանած ռեկորդը` 53 ամբողջ երեք քառորդ «հոթ-դոգ» նույն ժամանակահատվածում:

Հաղթանակի դիմաց Չեսթնաթը ստացել է անվճար Նյու Յորք ճամփորդելու իրավունք, «հոթ-դոգերի» մեկ տարվա պաշար եւ 250 դոլարի նվեր-քարտ:

Անցյալ տարվա առաջնությունում Չեսթնաթը գրավել էր երկրորդ տեղը` զիջելով Կոբայաշիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG