Մատչելիության հղումներ

Կիպրոսը եւ Մալթան միանում են եվրոյի գոտուն


Եվրամիության 27 երկրների ֆինանսների նախարարները այսօր հաստատելու են Կիպրոսի եւ Մալթայի միանալը եվրոյի գոտուն:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Եվրամիության տնտեսական եւ ֆինանսական հարցերով հանձնաժողովի` Լյուքսեմբուրգում բացվող երկօրյա նիստի ժամանակ նախարարները կհաստատեն 2008 թվականի հունվարի 1-ից եվրոն շրջանառության մեջ մտցնելուն այդ երկու երկրների պատրաստ լինելու մասին Եվրահանձնաժողովի դրական եզրակացությունը:

Լյուքսեմբուրգյան հանդիպման առավել խնդրահարույց թեման է լինելու Եվրամիության երկրներում ավելացված արժեքի հարկի միասնականացումը: Եվրահանձնաժողովը պնդում է, որպեսզի բոլոր 27 երկրներում մտցվեն այդ հարկի միասնական դրույքներ եւ գանձման կանոններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG