Մատչելիության հղումներ

Պատրիկ Դեւեջյանը ընտրվել է Օ-դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ


Ուրբաթ օրը Ֆրանսիայի կառավարող «Ժողովրդական շարժում» միության ղեկավար անդամ, հայազգի Պատրիկ Դեւեջյանը ընտրվել է Ֆրանսիայի ամենահարուստ նահանգներից մեկի` Փարիզի շրջանի Օ-դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ` այդ պաշտոնում փոխարինելով անցած ամիս երկրի նախագահ ընտրված Նիկոլա Սարկոզիին:

Դեւեջյանը փոխարինում է Սարկոզիին նաեւ «Ժողովրդական շարժում» միության ղեկավարությունում: Այս կուսակցության նախագահ Նիկոլա Սարկոզին երկրի նախագահ ընտրվելուց հետո, պատասխանատվությունը հանձնել է Պատրիկ Դեւեջյանին, ով այժմ երկրում ամենաազդեցիկ կուսակցության պատասխանատուն է եւ ներկայացուցիչը:

«Ժողովրդական շարժում» միությունը աշնանը կայանալիք համագումարում փոփոխության է ենթարկելու իր կանոնադրությունը, ինչից հետո Դեւեջյանը արդեն լիարժեք ձեւով կստանձնի պատասխանատվությունը այդ կուսակցության ղեկավարի պաշտոնում:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG