Մատչելիության հղումներ

Թերրի Դեյվիս. «Հուսով եմ, որ Ղարաբաղի խնդիրը կկարգավորվի մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները»


«Հուսով եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունները», - հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեյվիսը ադրբեջանցի լրագրողների հետ երեկ Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ:

APA գործակալության փոխանցմամբ, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ «դա բխում է ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդների շահերից»:

«Այսօր թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը զգալի գումարներ են ներդնում պաշտպանության բնագավառում: Կարգավորումից հետո այդ գումարները կարող են ուղղվել կենսաթոշակների բարձրացմանը, դպրոցների եւ հիվանդանոցների շինարարությանը», - ասել է Դեյվիսը:

Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են 2008 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG