Մեծ ութնյակի անդամ երկրների արտգործնախարարները, որոնք երեկ հանդիպել են Պոտսդամ գերմանական քաղաքում, իրենց եզրափակիչ հայտարարության մեջ ողջունել են նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի մտադրությունը՝ հանդիպել հունիսին Ղարաբաղի հարցը քննարկելու համար:
Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, Մեծ ութնյակի արտգործնախարարները հորդորել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ համաձայնության գալ Ղարաբաղի հարցի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:
Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը համաձայնել են հանդիպել հունիսի 9-֊ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ-֊ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: