Մատչելիության հղումներ

Ի՞նչ ծրագրեր են առաջարկում հասարակական կազմակերպությունները հայ կամավորականներին


Կամավորական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների թվում են «Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնությունը», «Հայաստանի ուսանողական ջոկատներ» հասարակական կազմակերպությունը, «Այսեք» միջազգային կազմակերպությունը:

Հայ երիտասարդներին տարբեր կամավորական ծրագրեր են առաջարկում հատկապես Եվրախորհրդի անդամ պետություններում:

«Հրավիրող կողմը հոգում է երիտասարդի մնալու եւ սնվելու ծախսերը, ճանապարհածախսը, ինչպես նաեւ տրամադրում է գրպանի փող: Հայաստանից մեկնած կամավորները հիմնականում աշխատում են հասարակության հետ», -ասում է Երիտասարդական ակումբների դաշնության կամավորների հավաքագրման աշխատանքները համակարգող Գոհար Չալումյանը:

«Այսեք»-ը կամավորական ծրագրեր իրականացնող ամենահին կազմակերպություններից մեկն է. այն հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո` նպատակ ունենալով մեղմել եվրոպական տարբեր պետությունների ներկայացուցիչների միջեւ անհանդուրժողականությունը:

Ամռանը հայ ուսանողներից շատերը նախընտում են կարճաժամկետ կամավորական ծրագրեր: Նման ծրագրեր է առաջարկում «Հայաստանի ուսանողական ջոկատներ» կազմակերպությունը: Այս դեպքում ուսանողը վճարում է ճանապարհածախսը եւ մուծում անդամավճար` մինչեւ 100 հազար դրամ: Հրավիրող երկիրը հոգում է կամավորականի սննդի եւ կեցության ծախսերը, կազմակերպում էքսկուրսիաներ, ինչի դիմաց ուսանողը իրականացնում է տարբեր տիպի աշխատանքներ:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG