Մատչելիության հղումներ

Արթուր Աբրահամը երբեք չի զբաղվի քաղաքականությամբ


«Ես քաղաքական հարցերով չեմ զբաղվում, գալիս եմ Հայաստան կարոտս առնելու եւ հարազատներիս հետ շփվելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Արթուր Աբրահամը հանդես է գալիս գերմանական դրոշի ներքո: Ասում է, որ պարզապես այլընտրանք չունի, քանի որ պայմանագիր ունի գերմանական կողմի հետ: «Պայմանագիրս նախատեսված է մինչեւ 2011 թվականը, իսկ դրանից հետո չեմ կարող թողնել մարզչիս եւ վերադառնալ Հայաստան», - ասում է նա:

Աբրահամը չի բացառում, որ կցանկանար Երեւանում բռնցքամարտի դպրոց բացել, սակայն ժամանակի սղության պատճառով մոտ ապագայում նման ծրագրեր չի իրականացնի:

Շաբաթ երեկոյան Արթուր Աբրահամն իր 23-֊րդ հաղթանակը տոնեց՝ արդեն 3֊-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով կանադացի Սեբաստիան Դեմերսին:

«8 ամիս չմենամարտելուց հետո ռինգ վերադառնալն այդքան էլ հեշտ չէ, սակայն եթե պրոֆեսիոնալ ես եւ ստանում ես մարզչիդ աջակցությունը, ապա հոգեբանական խոչընդոտը հաղթահարելի է: Երբ ռինգ եմ դուրս գալիս, չեմ մտածում, թե որ ռաունդում եմ հաղթելու, կարեւորը հաղթանակ տոնելն է», - ասում է նա:

Կիրակի օրը Արթուրը մեկնելու է Գերմանիա եւ սկսելու է նախապատրաստվել օգոստոսի 18֊-ին սպասվող մենամարտին: Ամենայն հավանականությամբ՝ նրա հաջորդ մրցակիցն է լինելու Սիմ Սոլիմենը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG