«Lրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը երեկ հաստատել է, որ Ադրբեջանի կառավարության կողմից ճնշումների ենթարկվող` ադրբեջաներեն «Գյունդելիկ Ազերբայջան» եւ ռուսալեզու «Ռեալնի Ադրբեջան» թերթերի 14 լրագրողներ քաղաքական ապաստան են խնդրել: Քաղաքական ապաստան է խնդրել նաեւ Nota Bene թերթի խմբագիրը, ով վախենում է իր անվտանգության համար:
Անցյալ շաբաթ «Գյունդելիկ Ազերբայջան» եւ «Ռեալնի Ադրբեջան» թերթերը փակվել են, եւ մի քանի օր անց լրագրողները քաղաքական ապաստանի խնդրանքով դիմել են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի դեսպանատներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գրասենյակին:
«Lրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունն արձանագրում է. - «Սկզբում «Գյունդելիկ Ազերբայջան»-ի եւ «Ռեալնի Ազերբայջան»-ի գրասենյակները փակվեցին հակահրդեհային անվտանգության պատրվակով, հետո մայիսի 26-ին տարածքի սեփականատերը խզեց վարձակալության պայմանագիրը, ինչից հետո նրանք ստիպված եղան անմիջապես ազատել տարածքը: Սրանք մեթոդներ են, որ կիրառվում են ավտորիտար ռեժիմներում»:
Lրագրողական միջազգային կազմակերպությունը ավելացնում է. - «Եթե նախագահ Իլհամ Ալիեւը ցանկանում է պաշտպանել մամուլը, նա պետք է օգնի այս երկու թերթերին` նոր տարածք գտնելու: 41 աշխատողներ եւ թղթակցողներ մնացել են առանց եկամուտի աղբյուրի, նրանց մի մասը սպառնալիքներ է ստանում: Մամուլի վիճակը երկրում գնալով վատանում է»:
«Գյունդելիկ Ազերբայջան» թերթի խմբագիր Ուզեյր Ջաֆարովն ասել է, թե քաղաքական ապաստան են հայցում, որովհետեւ ձերբակալություններն ու հարձակումները անհնարին են դարձնում իրենց լրագրողական աշխատանքը:
Ջաֆարովը հարձակման է ենթարկվել եւ ծեծվել ապրիլի 20-ին` «Գյունդելիկ Ազերբայջան» եւ «Ռեալնի Ազերբայջան» թերթերի հիմնադիր Էյնուլա Ֆաթուլաեւի դատավարության ժամանակ որպես վկա ցուցմունք տալուց հետո:
Նույն օրը Ֆաթուլաեւը դատապարտվել է 30 ամսվա ազատազրկման` Հայաստանի մասին հոդվածում ադրբեջանցիներին «վարկաբեկելու եւ վիրավորելու» մեղադրանքով:
Հրաչ Մելքումյան, Պրահա