Ամերիկացի կոնգրեսական, Կալիֆոռնիան ներկայացնող դեմոկրատ Բրեդ Շերմանը երեկ Արտերկրում մասնավոր ներդրումների կորպորացիայից (OPIC) հավաստիացում է ստացել, որ կորպորացիան չի աջակցի Թուրքիան Վրաստանի եւ Ադրբեջանի հետ կապող ու Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարությանը:
OPIC-ը Միացյալ Նահանգների կառավարական անկախ գործակալություն է, որը օժանդակում է արտերկրում ներդրումներ կատարող ամերիկյան ընկերություններին:
Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ Շերմանը, հիշեցնելով, որ Կոնգրեսն արգելել է Կարս - Թբիլիսի - Բաքու երկաթուղու շինարարության ֆինանսավորումը Արտահանման եւ ներմուծման բանկի կողմից, OPIC-ի նախագահից հավաստիացում է հայցել առ այն, որ կորպորացիան չի մասնակցելու մի երկաթուղու շինարարության, որի «անհրաժեշտության հիմքում միայն Հայաստանով անցնող երկաթգիծը շրջանցելու ցանկությունն է»:
OPIC-ի նախագահ Ռոբերտ Մոբախերը վստահեցրել է, որ կորպորացիան «այդ նախագծին աջակցելու ուղղությամբ որեւէ քայլ անելու ծրագրեր չունի»:
Բրեդ Շերմանը մամուլի համար արած հայտարարությունում կարեւորել է, որ «OPIC-ը չի կրկնում Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խողովակաշարի հետ կապված սխալը»: «Հարկատուների միջոցները չպետք է ուղղվեն այնպիսի նախագծերի իրականացմանը, որոնք միտված են Միացյալ Նահանգների բարեկամ երկրի մեկուսացմանը, եւ ես գնահատում եմ երկաթուղային նախագծում չներգրավվելու դիրքորոշմանը հավատարիմ մնալը», - ընդգծել է կոնգրեսականը:
Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին կազմակերպության անունից երախտագիտություն է հայտնել Բրեդ Շերմանին այս հարցում ցուցաբերած հետեւողականության համար: