Հայաստանի նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը, ով կալանված է «փողերի լվացման» մեղադրանքով, այսօր ասաց «Ազատություն» ռադիոկայանին, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում:
«Որեւէ արարք ես չեմ գործել, որը կարող է հանկարծ կոնֆլիկտի մեջ մտնել օրենքի հետ: Սա քաղաքական հետապնդում է»,֊ - կարծիք հայտնեց Ալեքսանդր Արզումանյանը, որը մայիսի 8֊-ից գտնվում է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
«Իմ բոլոր շփումները վկայում են, որ ես հրահանգով եմ այստեղ»,֊ - ասաց Արզումանյանը, հիշատակելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի անունները:
«Այս 20 օրերի ընթացքում, որ ես այստեղ եմ, որեւէ գործողություն չի արվել: Ուղղակի մեկուսացվել եմ: Երեւի իրենք էլ են հասկացել, որ ոչ մի փաստ չունեն: Սա արտառոց հետապնդման ձեւ է»,֊ - նշեց Արզումանյանը:
Նախկին արտգործնախարարը վստահություն հայտնեց, որ ի վերջո պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, ում մեղքով նա «ապօրինաբար» կալանված է:
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է արել ազատ արձակել Ալեքսանդր Արզումանյանին եւ «մյուս բոլոր քաղբանտարկյալներին»:
Կարինե Քալանթարյան