Մատչելիության հղումներ

Պատանի սափրագլուխը ցուցմունք է տվել մի քանի տասնյակ մարդու սպանության մասին


Ապրիլի կեսերին Մոսկվայում 46-ամյա Կարեն Աբրահամյանի սպանության համար ձերբակալված` Կիսելյովի անվան սրբանկարչության դպրոցի ուսանող Արթուր Ռինոն քննիչներին անսպասելիորեն խոստովանել է, որ ընկերոջ`
Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի ուսանող Պավել Սկաչեւսկու հետ գազանաբար սպանել է մի քանի տասնյակ մարդու:

Ինչպես հաղորդել է «Վրեմյա նովոստեյ» պարբերականը, Մոսկվայի հարավ-արեւմտյան շրջանի դատախազությունում քննվող գործի շրջանակներում տված ցուցմունքներում 18-ամյա Ռինոն մանրամասնորեն պատմել է, թե ինչպես է «մահապատիժներ ի կատար ածել» եւ «քաղաքը մաքրել»` 2006 թվականի օգոստոսից ի վեր սպանելով 37 մարդու:

Ոստիկանները սկզբում թերահավատորեն են վերաբերվել Ռինոյի պատմածին, սակայն ստուգումների ընթացքում նրա ցուցմունքներից մի քանիսը հաստատվել են:

Ռուսաստանյան պարբերականն ընդգծել է, որ եթե ձեռք բերվեն մյուս բոլոր հանցագործությունները հաստատող ապացույցներ, ապա այս գործը հասարակական լայն հնչեղություն կստանա, քանի որ խոսքը կվերաբերի արդեն ոչ թե ազգային փոքրամասնությունների նկատմամբ եզակի հարձակումներին, այլ սպանությունների շարքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG