Մատչելիության հղումներ

Երեք կուսակցությունների եւ «Իմպիչմենտ» դաշինքի դիմումները Սահմանադրական դատարանը կքննարկի հունիսի 1-ին


Հունիսի 1-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը կքննարկի «Հանրապետություն», «Օրինաց երկիր» եւ «Նոր Ժամանակներ» կուսակցությունների եւ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչների դիմումները, որոնցով վիճարկվում են համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:

Թե արդյոք դիմումները կքննարկվեն առանձին կամ համատեղ` Սահմանադրական դատարանի աշխատանքային խորհրդակցությունում կորոշվի երեքշաբթի օրը:

Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները վիճարկող առանձին դիմումներ են ներկայացրել «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածուներ Հեղինե Բիշարյանը եւ Հովհաննես Մարգարյանը: Նրանց դիմումների քննարկման օրը դեռեւս որոշված չէ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG