Մատչելիության հղումներ

Հինգ նահանգների կոնգրեսական պատվիրակությունները պաշտպանում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերը


Ամերիկյան հինգ նահանգների` Կոլորադոյի, Մասաչուսեթսի, Մեյնի, Ռոդ Այլենդի եւ Կոնեկտիկուտի կոնգրեսական պատվիրակությունները ամբողջ կազմով պաշտպանում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերը, որոնք ներկայացված են խորհրդարանի զույգ պալատներում:

Ինչպես տեղեկացնում են Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից, օրերս Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի աջակիցներին են միացել Ներկայացուցիչների պալատում Կոնեկտիկուտը ներկայացնող Ջոն Լարսոնը, Ջոզեֆ Քորթնին եւ Քրիսթոֆեր Մերֆին, իսկ այդ նահանգից սենատորներ Քրիսթոֆեր Դոդդը, Ջոզեֆ Լիբերմանը, Ռոզա ԴեԼաուրոն եւ Քրիսթոֆեր Շեյը ի սկզբանե են եղել թիվ 106 բանաձեւի աջակիցների թվում:

Այսօրվա դրությամբ, Հայոց ցեղասպանության բանաձեւը պաշտպանում են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 435 անդամներից 191-ը եւ 100 սենատորներից 31-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG