Ֆրանսիայի նորընտիր նախագահ Նիկոլա Սարկոզին այցելելու է Ադրբեջան. այցը պաշտոնական է լինելու եւ տեւելու է մի քանի օր: Այս մասին հաղորդում է day.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Սիլվան Գիոգեին:
Խորհրդականն այցի հավանական ժամկետների մասին որեւէ տեղեկություն չի հայտնել: Նրա խոսքերով, այս տարվա հունվարի վերջին Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Ադրբեջան այցելելու պաշտոնական հրավեր է փոխանցել իր ֆրանսիացի պաշտոնակից Ժակ Շիրակին, եւ վերջինս ընդունել է հրավերը: Այցը պետք է տեղի ունենար այս տարվա առաջին կիսամյակում, սակայն Շիրակի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է:
Սիլվան Գիոգեն պարզաբանել է, որ միջազգային դիվանագիտության կանոնների համաձայն, երկիր այցելելու պաշտոնական հրավերը տրվում է ոչ թե կոնկրետ անձին, այլ պետության ղեկավարին: Ուստի, Ֆրանսիայի ղեկավարին փոխանցված հրավերն ուժի մեջ է:
«Նախագահ Սակոզին նոր է ստանձնել պաշտոնը, անհրաժեշտ է, որ որոշ ժամանակ անցնի, ինչից հետո Ադրբեջանի եւ Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսով կհամաձայնեցնեն նախատեսված այցի ժամկետներն ու մանրամասները», - ասել է ֆրանսիացի դիվանագետը:
day.az-ի փոխանցմամբ, ենթադրվում է, որ Ֆրանսիայի նախագահի Ադրբեջան կատարելիք այցի օրակարգը հագեցած կլինի:
Արմեն Քոլոյան, Պրահա