Մատչելիության հղումներ

Ջորջ Քլունիի համբույրի համար՝ 350 հազար դոլար


ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Քլունիի հետ համբուրվելու իրավունքը ձեռք է բերել մի կին, որի անունը չի հաղորդվում:

Գումարը փոխանցվելու է գիտական կենտրոնին, որը հետազոտություններ է իրականացնում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ արդյունավետ դեղամիջոցներ ստեղծելու բնագավառում:

Ջորջ Քլունին մասնակցում է փառատոնին: Նա նկարահանվել է կինոբեմադրիչ Սթիվեն Սոդերբերգի «0ուշենի 13 ընկերները» ֆիլմում, որն այսօր ցուցադրվելու է Կաննում:

Քլունիի համբույրները առնվազն եւս երեք անգամ կդրվեն բարեգործական աճուրդի Լոս Անջելեսում, Լաս Վեգասում եւ Չիկագոյում՝ «0ուշենի 13 ընկերները» ֆիլմի պրեմիերաների օրերին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG