Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի. «Ես հայ կլինեմ նրանց համար, ով ատում է հայերին»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր հայտարարել է, որ մտադիր է մինչեւ վերջ պաշտպանել ազգային փոքրամասնությունների իրավունքները:

«Ես ադրբեջանցի կլինեմ նրանց համար, ովքեր ատում են ադրբեջանցիներին, ես հայ կլինեմ նրանց համար, ովքեր ատում են հայերին: Վերջերս ես հայտնաբերեցի, որ օս եմ: Ես պատրաստ եմ լինել օս, եւ ես պատրաստ եմ լինել հրեա: Եվ հակառակ դրան, ես կշարունակեմ մնալ 100-֊տոկոսանոց վրացի որոշ կասկածամիտ վրացիների համար: Եվ հենց այս դիրքերից ես կպաշտպանեմ բոլոր ազգային փոքրամասնություններին»,֊ - ասել է նախագահը «Երկխոսություն գլոբալիզացիայի եւ քաղաքակրթության միջեւ» միջազգային գիտաժողովում:

Ըստ «Կովկասպրես»֊-ի՝ Սահակաշվիլին հիշեցրել է, որ 2003 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ իրեն եւ վախճանված վարչապետ Զուրաբ Ժվանիային հայ էին անվանում, իսկ հարգված քաղաքական գործիչներից մեկը պնդում էր, որ հայերը չպետք է ղեկավարեն Վրաստանը:

Սահակաշվիլին շեշտել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միշտ խաղացել եւ շարունակելու են խաղալ կարեւոր դեր պետության կյանքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG