Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին «կեղծ ձեւաչափը կվերածի իրական գործընթացի»


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի խորհրդական Արման Մելիքյանի համոզմամբ` Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունները «իրական ձեւաչափ» կստանան` եթե դրանցում ներգրավվի Լեռնային Ղարաբաղը:

«[Դրանով] կեղծ ձեւաչափը կվերածվի իրական ձեւաչափի», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանում հայտարարեց Արման Մելիքյանը: - «Կեղծ ձեւաչափ` քանի որ Լեռնային Ղարաբաղը, որպես կոնֆլիկտի կողմ, բանակցություններին չի մասնակցում»:

«Շատ կարեւոր է վերադառնալ իսկական ձեւաչափին, ներկայացնել իսկական կոնֆլիկտի կողմերը` իրենց ամբողջությամբ», - շարունակեց Մելիքյանը: - «Այդ դեպքում նոր կարելի է խոսել այն մասին, որ հնարավոր է արդարացի որեւէ լուծում գտնվի, որը կարող է դժվար լինել կողմերի համար, բայց նաեւ` փոխընդունելի: Ի վերջո, դա նաեւ կնպաստի թշնամական մթնոլորտի վերացմանը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG