Մատչելիության հղումներ

Անկարայում պայթյունի հետեւանքով զոհվել է 6 եւ վիրավորվել շուրջ 100 մարդ


Անկարայի Յուլուշ պատմական թաղամասի առեւտրի կենտրոնում երեկ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 6 մարդ, վիրավորների թիվը, այսօրվա տվյալներով, անցնում է 100-ը:

Վիրավորների թվում են նաեւ Պակիստանի 8 քաղաքացիներ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը տեղի ունեցածը որակել է «բացահայտ ահաբեկչական ակտ»:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, Անկարայի նահանգապետ Քեմալ Օնալը այսօր հայտարարել է, որ պայթյունը իրականացրել է ինքնասպան ահաբեկիչ` 28-ամյա Գյուվեն Աքքուշը, ով ծագումով Սվասից է: Նահանգապետը ասել է նաեւ, որ պլաստիկ պայթուցիկի կիրառման հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, թե ահաբեկչական ակտը քուրդ անջատողականների ձեռքի գործն է:

Թուրքական առաջատար մի շարք թերթեր, այդ թվում «Հուրիյեթ»-ը եւ «Ռադիկալ»-ը, չեն բացառում, որ պայթյունի իրական թիրախը երկրի զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետ Յաշար Բույուքանիթն էր, ով տվյալ վայրով անցնելու էր մոտ մեկեւկես ժամից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG