Մատչելիության հղումներ

Բենզինի գներն Իրանում բարձրացվել են մեկ քառորդով


Բենզինի գներն Իրանում բարձրացվել են 25 տոկոսով: Ներքին գործերի նախարար Մուսթաֆա Փուրմոհամադին հայտարարել է, որ դա «արվել է բյուջեի մասին օրենքին համապատասխան»:

Բենզինի գներն Իրանում բավական ցածր են, սակայն նավթ արդյունահանող Իրանը ստիպված է բենզին ներկրել, որովհետեւ նավթի վերամշակման բավարար կարողություններ չունի:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ի վկայությամբ՝ բենզինի գների բարձրացումը կարող է առաջացնել բնակչության դժգոհությունը, քանզի վերջին ամիսներին բնակարանների վարձակալության գները կրկնապատկվել են, իսկ բանջարեղենի գինը նախորդ ամառվա համեմատ աճել է երեք անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG