Մատչելիության հղումներ

Եվրոբանկը պատրաստ է աջակցել Բաքու֊-Թբիլիսի֊-Կարս երկաթուղու շինարարությանը


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը պատրաստ է աջակցել Բաքու- Թբիլիսի-֊Կարս երկաթուղու շինարարությանը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւը:

«Մենք պատրաստվում ենք բանկի հետ համապատասխան արձանագրություն ստորագրել»,֊ - ասել է նա:

Նրա կարծիքով, ֆինանսական համագործակցության մասին արձանագրությունը կարող է ստորագրվել հունիսին, եթե բանակցությունները հաջող ընթանան:

Հայաստանը կտրականապես դեմ է Բաքու֊-Թբիլիսի-֊Կարս երկաթուղու կառուցմանը` պնդելով, որ պետք է վերագործարկվի Կարս-Գյումրի երկաթուղին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG