Մատչելիության հղումներ

Ռուսաց Ուղղափառ եկեղեցին միավորվել է


Մայիսի 17-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաց Ողղափառ եկեղեցու ռուսաստանյան եւ արտասահմանյան հատվածների պատմական միավորումը, որով վերջ է դրվել եկեղեցու 80-ամյա պառակտմանը: Այն առաջացել էր բոլշեւիկյան հեղափոխության հետեւանքով:

Ցար Նիկոլայ Երկրորդին հավատարիմ եւ կոմունիստական ռեժիմը չընդունող հարյուր հազարավոր ռուսաստանցիներ՝ զինծառայողներ, ազնվականներ, մտավորականներ, գործարարներ եւ հոգեւորականներ փախուստի էին դիմել քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված Ռուսաստանից:

Այսօր փաստաթուղթը Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարում ստորագրել են Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը եւ Նյու 3որքում տեղակայված Արտասահմանում Ռուսաց Ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Լավրը:

Ստորագրված փաստաթղթով Ռուսաց Ուղղափառ եկեղեցին եւ Արտասահմանում Ռուսաց Ուղղափառ եկեղեցին ճանաչում են միմյանց կրոնական հիերարխիան եւ միաժամանակ աշխարհասփյուռ համայնքներն անվերապահորեն ճանաչում են Մոսկվայի եւ Համայն Ռուսի Պատրիարքի գերիշխանությունը:

Ալեքսի Երկրորդը եւ միտրոպոլիտ Լավրը շնորհավորել են հավատացյալներին եւ պատմական օր անվանել եկեղելու միավորումը:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել նախագահ Վլադիմիր Պուտինը: «Եկեղեցու միասնության վերականգնումը կարեւոր պայման է Ռուսաստանի ժողովրդի կորսված միասնությունը վերագտնելու համար», - ասել է նա:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG