Մատչելիության հղումներ

Ընտրակաշառքի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան


Այսօր Կոտայքի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ գործը:

Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության՝ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ «Հրազդան քաղաքի բնակիչ Արամայիս Ալեքսանյանը մայիսի 9-֊ին Միկրոշրջան թաղամասի թիվ 61 շենքի բնակչուհի Բելլա Մելքոնյանի աջակցությամբ, վերջինիս միջոցով 4000֊ական դրամ կաշառք է բաժանել նույն շենքի 32 բնակիչներին»:

«Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ ընտրակաշառքը բաժանվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Հարությունյանի օգտին: Բողոքը ներկայացրել է Հանրապետական կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանը:

Դատապարտվելու դեպքում մեղադրյալները կարող են տուգանվել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկվել երկուսից հինգ տարի ժամկետով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG