Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին այսօր խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին, ինչպես հայտարարության մեջ է ասվում, «լրագրողներին անողոքաբար հալածելու համար»:
Հարաշտին ասել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում իր գրասենյակն արձանագրել է Ադրբեջանում զրպարտության եւ սադրանքի հոդվածներով լրագրողներին կալանքի տակ առնելու 5 դեպք:
Հարաշտին հանդես է եկել այդ հայտարարությամբ այն բանից հետո, երբ երեկ Բաքվի դատարանը «Մուխալիֆաթ» ընդդիմադիր օրաթերթի խմբագիր Ռովշան Կաբիրլիին եւ լրագրող 3աշար Աղազադեին զրպարտության մեղադրանքով դատապարտել է 2,5-ական տարվա ազատազրկման:
Այդ թերթը փետրվարին հրապարակել է հոդված նախագահ Իլհամ Ալիեւի հորեղբոր՝ Ջալալ Ալիեւի կասկածելի բիզնեսի մասին` հոդվածը վերնագրելով «Առեւտուրը Ալիեւների գերդաստանի խորհրդանիշ»:
Արմեն Քոլոյան, Պրահա