Մատչելիության հղումներ

Հայ երիտասարդ գիտնականը արժանացել է 30 հազար ֆունտ ստերլինգ մրցանակի


Կարեն Աղաբաբյանը հայ գիտնականներից առաջինն է, ով արժանացել է այս խոշոր մրցանակին:

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել մայիսի 10-ին Լոնդոնում` Արքայական աշխարհագրական միությունում (Royal Geographical Society): Կարեն Աղաբաբյանին մրցանակը հանձնել է արքայադուստր Աննան: Կարենի հետ եզրափակիչ փուլում են հայտնվել եւ 30 հազար ֆունտ ստերլինգ մրցանակի արժանացել եւս 9 գիտնականներ` Հարավային Ամերիկայի երկրներից, Ուկրաինայից, Բուլղարիայից եւ Չինաստանից:

Կարեն Աղաբաբյանը որպես ճահճային տարածքների վերականգնման եւ դրանց առկա իրավիճակի ինդիկատոր օգտագործել է սպիտակ արագիլը: Նա նախաձեռնել է «Բների հարեւաններ» ծրագիրը, որով հանրությանը նաեւ իրազեկում է սպիտակ արագիլների եւ նրանց բնադրատարածքների մասին:

Մրցանակի արժանացած երիտասարդ գիտնականը այս պահին գիտարշավի է` շարունակում է հետազոտական աշխատանքը Արարատյան դաշտավայրում` Արմաշ գյուղում.- «Մեծ պատասխանատվություն եմ զգում եւ հույս ունեմ, որ այս մրցանակը նոր լիցք կհաղորդի ծրագրում ընդգրկված մարդկանց», - «Մաքս Լիբերթի»-ին հեռախոսով փոխանցեց Կարեն Աղաբաբյանը:

«Ուիթլի» հիմնադրամը գումարը դեռ չի փոխանցել, սակայն ծրագրի իրագործման առաջին փուլն արդեն սկսված է: Ի դեպ, 30 000 ֆունտ ստերլինգը տրվել է բացառապես ծրագրի իրագործման համար եւ մրցանակակիր Կարեն Աղաբաբյանը այս գումարից ոչինչ չի ստանալու:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG