Մատչելիության հղումներ

«Ազգային միաբանություն»-ը դատարան չի դիմելու


«Ազգային միաբանություն»-ը, որն անցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով չի հաղթահարել 5 տոկոսի շեմը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, չի դիմելու դատարան:

«Մենք դատարան չենք դիմելու, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, թե դա ինչի կհանգեցնի: Հարյուր հազարավոր մարդկանց հույսով անես, թե` ահա հեսա դատարանում վիճարկում են եւ կարող է մի բան փոխվել, երբ դու ինքդ ի սկզբանե գիտես, որ ոչ մի բան չի փոխվելու... Դրա համար պետք չէ մարդկանց հուսադրել եւ հետո հուսախաբ անել», - փաստարկեց ընդդիմադիր կուսակցության առաջնորդը:

«Ես կարող եմ ասել, որ մեր ընտրողները եղել են ոչ թե 50 հազար, այլ 300 հազար, բայց դրանից հետո ես պետք է ապացուցեմ: Ես դա ապացուցել այսօր չեմ կարողանա», - ավելացրեց նա:

Հարցին, թե մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2008-ի նախագահական ընտրություններում, «Ազգային միաբանության» առաջնորդն արձագանքեց. - «Եթե համագումարը որոշում կայացրեց, բնականաբար, մասնակցելու եմ: Եվ որ ամենակարեւորն է` շատ ավելի մեծ փորձառություն ձեռք բերելու պայմաններում, քան 2003 թվականին էր»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG