Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Կաննի 60-րդ միջազգային կինոփառատոնը


«Ոսկե արմավենու ճյուղի» համար այս տարի պայքարելու է 22 ֆիլմ:
Բացման ֆիլմ Է հայտարարված հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կար Վայի «Իմ հապալասային գիշերները» նոր աշխատանքը՝ Ջուդ Լոուի եւ երգչուհի Նորա Ջոնսի մասնակցությամբ:

Կինոփառատոնի ծրագրին մասնակցելուն հավակնել են 3 983 ֆիլմ 111 երկրներից, դրանցից հազար 615-ը՝ լիամետրաժ:

Լիամետրաժ ֆիլմերի ժյուրին գլխավորում Է ռեժիսոր Սթիվեն Ֆրիրզը՝ «Թագուհին» կինոժապավենի հեղինակը: Ժյուրիի կազմում են թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, ավստրալացի դերասանուհի Թոնի Քոլետը, իտալացի կինոռեժիսոր Մարկո Բելոչիոն, ֆրանսիացի կինոռեժիսոր Միշել Պիկոլին եւ այլք:

Մայիս 16- 27-ը տեւող կինոփառատոնին մասնակցելու համար Կանն են ժամանել հազարավոր կինոռեժիսորներ ու կինոքննադատներ եւ շուրջ 4000 լրագրողներ: Կաննի հոբելյանական 60-րդ միջազգային կինոփառատոնը Ֆրանսիայի պետական բյուջեն թեթեւացրել է 20 մլն եվրոյով:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG