Մատչելիության հղումներ

Ղրղզստանի նախագահին զայրացրել է քաղաքի կենտրոնում ծավալված շինարարությունը


Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւին, որն այսօր զբոսնել է մայրաքաղաք Բիշքեկի կենտրոնով, զայրացրել է այնտեղ ծավալված էլիտար բարձրահարկ շենքերի շինարարությունը:

Զբոսանքից անմիջապես հետո նախագահը աշխատանքից հեռացրել է Բիշքեկի կենտրոնական շրջանի ղեկավարին:

Ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի՝ զբոսանքի ընթացքում Բակիեւը զրուցել է անցորդների հետ, որոնք իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքի կենտրոնի վիճակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG