Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում բացվել է «Բիթլզ» հանրահայտ բրիտանական խմբի արձանը, որի հեղինակն է ղազախստանցի հայազգի քանդակագործ Էդուարդ Ղազարյանը:
Խմբի չորս անդամները պատկերված են նստարանին նստած՝ յուրաքանչյուր ոք կարող է նստել նույն նստարանին եւ լուսանկարվել նրանց հետ:
Բրոնզե արձանը տեղադրվել է Ալմաթիի ամենադիտարժան վայրերից մեկում՝ բլրի վրա, որտեղից բացվում է քաղաքի տեսարանը:
«Մենք երկար ենք սպասել այս պահին, շատ առաջարկներ ենք ստացել, բայց կանգ ենք առել այս վայրի վրա»,֊ - արձանի բացման արարողության ժամանակ ասել է Էդուարդ Ղազարյանը:
Արձանի տեղադրման նախաձեռնողները ստացել են Փոլ ՄըքՔարթնիի եւ Յոկո Օնոյի համաձայնությունը:
Խմբի առանձին անդամների արձաններ աշխարհի տարբեր բնակավայրերում գոյություն ունեն, բայց սա, ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ, «Բիթլզ»֊ի առաջին արձանն է: