Մատչելիության հղումներ

Ռայս. «Ամերիկան թույլ չի տա որեւէ մեկին վետո դնել իր ծրագրերի վրա»


ԱՄՆ֊-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այսօր Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա վետո դնել հակահրթիռային համակարգի տարրերը Եվրոպայում տեղակայելու իր ծրագրի վրա:

«Չեմ կարծում, թե որեւէ մեկը ակնկալում է, որ Միացյալ Նահանգները թույլ կտա վետո դնել Ամերիկայի անվտանգության շահերի վրա»,֊ - ասել է Ռայսը:

ԱՄՆ֊-ը մտադիր է հակահրթիռային համակարգի տարրեր տեղադրել Չեխիայում եւ Լեհաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG