Մատչելիության հղումներ

Միքայել Հարությունյան. «Բարեփոխումները թույլ կտան 10 տարուց ունենալ ժամանակակից բանակ»


Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը համոզված է, որ մեկ տասնամյակ անց Հայաստանը կունենա ժամանակակից բանակ:

«Կհամարձակվեմ պնդել, որ ռազմական բարեփոխումների հաջող իրականացումը թույլ կտա մեզ արդեն 10 տարուց ստեղծել ժամանակակից, մարտունակ, արդի տեխնիկայով հագեցած զինված ուժեր»,֊ - կարծիք է հայտնել նախարարը «Կրասնայա զվեզդա» թերթում այսօր զետեղված հարցազրույցում:

«Բարեփոխումների հիմքում մեր ազգային շահերը եւ առանձնահատկություններն են: Գաղտնիք չէ, որ Հայաստանի զինուժի ստեղծման եւ զարգացման ընթացքում մենք օգտագործել ենք հիմնականում խորհրդային չափանիշները: Դա, անշուշտ, ցանկալի դրական արդյունքներ տվեց: Սակայն այսօր, երբ ձեւավորվել է նաեւ անվտանգության եվրոպական կառույցների, մասնավորապես, ՆԱՏՕ֊-ի հետ կառուցողական համագործակցությունը, լավ հնարավորություններ են ստեղծվել արեւմտյան երկրների հարուստ փորձն ուսումնասիրելու եւ օգտագործելու համար»,֊ - փաստել է Միքայել Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG