Մատչելիության հղումներ

Հասարակական տրանսպոտը դեռեւս հարմարեցված չէ հաշմանդամներին տեղափոխելու համար


Իրականում` այդ նույն «հաշմանդամների համար» փոխադրամիջոցում գրեթե երբեք չենք հանդիպում, օրինակ, սայլակով հաշմանդամի: Ի՞նչ անի հաշմանդամը, ո՞ր տրանսպորտային միջոցից օգտվի: Ամենահարմար տեղափոխման միջոցը թերեւս միայն տաքսիներն են, որոնցից օգտվելը հաշմանդամներին ոչ միշտ է հարմար` հաշվի առնելով վճարի չափը:

Հաշմանդամների հարցերով փորձում է զբաղվել «Փյունիկ» հաշմանդամների միությունը, որը 2007 թվականի մարտ ամսից Քաղաքացիական զարգացման համագործակցության հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Մատչելիություն, անկախություն» ծրագիրը, որի նպատակն է հանրային տրանսպորտը հաշմանդամների համար մատչելի դարձնելը:

«Փյունիկ» միությունն այս առիթով նամակներ է ուղարկել գրեթե բոլոր նախարարություններ եւ Երեւանի քաղաքապետ` Երվանդ Զախարյանին:

«ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի թիվ 31 որոշմամբ հավանություն է տրվել հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2007թվականի տարեկան ծրագրին, որին կից հավելվածի 9-րդ կետի ենթատեքստով նախատեսվում է հաշմանդամների համար տրանսպորտային միջոցների հարմարեցում: Սակայն մինչ այսօր ոչ մի մատչելի տրանսպորտային միջոց չի ներառվել քաղաքային տրանսպորտային ցանց», - ասված է «Փյունիկ» միության` Երեւանի քաղաքապետին ուղղված նամակում:

Քաղաքապետի պատասխանն էլ չի ուշացել. «Հարկ է նշել, որ 2007 թվականի ընթացքում մայրաքաղաք են ներկրվելու նոր տրոլեբույսներ եւ Երեւանի քաղաքապետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել, որ տրոլեյբուսներից երեքն իրենց կառուցվածցքով հարմարեցված են լինելու հաշմանդամների սպասարկումն իրականացնելու համար: Նշված տրոլեյբուսները նախատեսված են շահագործել 3 տարբեր երթուղիներում»:



Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG