«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Կասկած չկա, որ խորհրդարան չանցած հայ ընդդիմադիրներին հույսի հեռավոր մի շող պետք է պարգեւեր եվրոպացի դիտորդների նախնական եզրակացությունը, որը, ենթադրաբար, պետք է լիներ խիստ ու արձանագրեր ընտրությունների` միջազգային ստանդարտներին չհամապատասխանելը: Այդ բանը, սակայն, ի մեծ հիասթափություն նրանց, տեղի չունեցավ»: «Սա, իհարկե, չափազանց մեծ հարված էր մեր ընդդիմադիրների համար, որից, սակայն, նրանք ոչ թե պետք է վերջնականապես հուսահատվեն ու բարոյալքվեն, այլ, որքան էլ պարզունակ հնչի, օգտակար դասեր քաղեն ապագայի համար», - շեշտում է թերթը եւ, ուրվագծելով այդ դասերից առավել էականները, եզրակացնում. - «Ինչո՞ւ պետք է նրանք [Արեւմուտքը] շարունակեն զբաղվել այդ ի սկզբանե դատապարտված` հայաստանյան հանրությանը քաղաքակրթելու երիցս անօգուտ գործով: Ահա սա է, որ պետք է գիտակցի խորհրդարանից դուրս մղված ընդդիմությունն ու ըստ այդմ էլ կառուցի իր հետագա ռազմավարությունը»:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին` «Իսկական Իրավունք»-ը գրում է. - «Ազգային Ժողովի հերթական ընտրությունները դարձան պատմություն: Սերժ Սարգսյանը հասավ իր մուրազին` ԱԺ-ում ունենալու բացարձակ մեծամասնություն, քանի որ խորհրդարանական նոր կորպուսից շուրջ 70 հոգի հանրապետականներ են: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ, ըստ էության, չկարողացավ հասնել իր նպատակին եւ հավաքեց ՀՀԿ-ի տոկոսների կեսը»: «Այսպիսով, Սերժ Սարգսյանի ճանապարհը դեպի Հայաստանի նախագահի աթոռը հարթված է: ՀՀԿ-ն էլ իր հերթին կարող է միայնակ ձեւավորել կառավարություն, իսկ եթե ԲՀԿ-ին կամ ՀՅԴ-ին, կամ երկուսին միասին առաջարկի կազմել կոալիցիա, ապա դա կներկայացվի որպես մեծագույն լավություն եւ կապահովի դրանց միայն ձեւական մասնակցությունը», - եզրակացնում է թերթը: «Մյուս կողմից, ըստ էության, ստեղծվում է նաեւ սպառնալիք, որ կձեւավորվի ՀՀԿ-ական բռնապետություն», - ենթադրում է «Իսկական Իրավունք»-ը` վկայակոչելով Ժիրայր Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի մերժման փաստը. - «Մինչդեռ, հաշվի առնելով, որ ընտրություններն ավարտված են, եւ հիշելով, որ Սեֆիլյանի կալանավորման միակ նպատակը նրան ընտրություններից մեկուսացնելն էր, կարող էին վարվել ճիշտ հակառակը»:
Ըստ «Հայոց Աշխարհ» թերթի` «ավարտված ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ լինելու փաստը մեր երկրի համար դառնում է այն արտաքին-քաղաքական խաղաքարտը, որի հետագա ամրապնդումն ու ամբողջացումը մեր տարածաշրջանում ծավալվող գործընթացներում, մասնավորապես Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցություններում լուրջ առավելություններ ձեռք բերելու վճռորոշ պայմաններից մեկն է»: «Եվ այդ խաղաքարտի հետ անվերջ խաղալ՝ ավարտված ընտրություններում սեփական պարտության պատճառները քողարկելու նպատակով, նշանակում է խաղալ սեփական երկրի դեմ», - գրել է թերթն ու հորդորել. - «Եվ եթե ինչ-որ լուրջ բան չկա ասելու ներկա պահին, ապա պետք է վերջ դնել ավելորդ սպեկուլյացիաներին ու մտածել երկրի ապագայի մասին»։
«Քցվածների շքահանդեսը» վերնագրի տակ «Չորրորդ իշխանություն» թերթը արձանագրել է. - «Խորհրդարանական ընտրությունների կարեւորագույն արդյունքը, անկասկած, այն էր, որ տեղի ունեցավ ընդդիմության սերնդափոխություն։ Ստեփան Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի եւ էլի շատերի փոխարեն առաջիկա տարիների ընթացքում ընդդիմություն կաշխատեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արթուր Բաղդասարյանը»։ «Կարող եք չկասկածել. հաջորդ անգամ հենց նրանք են վճռական պահին «սահմանադրական ճանապարհով» գնալու տուն՝ թեյ խմելու», - հեգնել է թերթն ու եզրակացրել. - «Փաստորեն, իշխանությունները «քցել» են բոլոր նրանց, ովքեր իրենց հետ համագործակցել են։ Հետագայում սա լավ դաս կլինի բոլոր այն քաղաքական ուժերի համար, ովքեր կփորձեն իշխանությունների հետ «լեզու գտնելով» մտնել խորհրդարան»։
«Հայք» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Եթե նախընտրական քարոզարշավի օրերին առնվազն մեկուկես տասնյակ քաղաքական ուժերի առաջնորդներ հոխորտում էին, թե իրենց կուսակցությունը մեծամասնություն է կազմելու խորհրդարանում կամ ունենալու է պատկառելի ներկայացվածություն, այժմ նրանք սսկվել են։ Շատերը գոհունակությամբ են արձանագրում, որ երկակի խաղ խաղացողները եւ սնամեջ, բայց հավակնոտ ուժերը դուրս մնացին խորհրդարանից, սակայն, ցավոք այսքանով ավարտվում է նրանց գոհունակությունը՝ դեմ առնելով մի հարցի. իսկ ովքե՞ր լրացրին նրանց «սուրբ» տեղը»: Նրանց տեղը լրացրին օրենսդիր գործունեության վերաբերյալ տարրական պատկերացումից զուրկ փողատերերը, որոնց մեջ մատների վրա կարելի է հաշվել շատ թե քիչ բարոյական նկարագրի տեր անձանց»։
Նույն թերթը փոխանցել է Արարատի մարզի գյուղերից մեկում ընտրողների ձայների հաշվարկի ժամանակ արձանագրված մի ուշագրավ միջադեպ. - «Երբ հանձնաժողովի նախագահը բացել է ծրարներից մեկը՝ այնտեղ մեծամասնական քվեաթերթիկի հետ միասին հայտնաբերել է հինգ հազար դրամ։ Հինգհազարանոցի վրա գրված է եղել՝ Ամո՛թ։ Հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրները փոխանցել են, թե դրանից հետո հանձնաժողովականներն ավելի մանրազնին են տնտղել ծրարները՝ հույս ունենալով հայտնաբերել ժողովրդի վերադարձրած առանձնապես խոշոր չափի գումարներ։ Տեւական փնտրտուքը, սակայն, անցել է ապարդյուն»։
«Գոլոս Արմենիի» թերթը գրում է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ԱՊՀ-ի դիտորդների գնահատականն ընտրությունների վերաբերյալ համընկավ եվրոպական դիտորդների գնահատականին: «Ինչպես տեսնում ենք, ընտրողները չցանկացան կրկին խորհրդարանում տեսնել նրանց, ովքեր բոյկոտեցին Ազգային ժողովի աշխատանքները իրենց պատգամավորության ժամկետի զգալի մասը», - ընդգծում է թերթը:
Ատոմ Մարգարյան