Մատչելիության հղումներ

Թիվ 28 ընտրատարածքում ընտրվել է Գագիկ Ծառուկյանը


Ըստ նախնական տվյալների, թիվ 28 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրվել է առաջադրված միակ թեկնածու` ներկայիս Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, Գագիկ Ծառուկյանի օգտին քվեարկել է 31221, դեմ` 1032 ընտրող:

Ընտրատարածքի 51140 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 33972-ը: 959 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG