Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով, ընտրվել են Ռուբեն Հայրապետյանը, Ռաֆիկ Պետրոսյանը եւ Աշոտ Տոնոյանը


Ըստ նախնական տվյալների, թիվ 1, թիվ 2 եւ թիվ 3 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով հաղթել են, համապատասխանաբար, ներկայիս Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական Ռուբեն Հայրապետյանը, պատգամավոր, հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, «Տոնուս» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Տոնոյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, Ռուբեն Հայրապետյանը ստացել է 21178, իսկ նրա միակ մրցակից` Հայոց համազգային շարժման թեկնածու Հովհաննես Իգիթյանը` 5620 ձայն:

Թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տվյալներով, Ռաֆիկ Պետրոսյանը ստացել է 14215 ձայն: Երկրորդ տեղում է «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միության նախագահ Սամվել Ֆարմանյանը` 8396 ձայն:

Թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տրամադրած տվյալներով, Աշոտ Տոնոյանը ստացել է 15713, իսկ նրա հիմնական մրցակից` պատգամավոր, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը` 13338 ձայն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG