Մատչելիության հղումներ

Վերականգնումից հետո Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին հանձնվեց գրողի գրադարանը


Երեկ երեկոյան Երեւանում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին 5-ամյա վերականգնման աշխատանքներից հետո հանձնվեց մեծ գրողի` 8 հազար գիրք պարունակող գրադարանը:

Գրքերից շատերում կան մեծ բանաստեղծի նշումները: Դրանք, տուն-թանգարանի տնօրեն Վերժինե Մովսեսյանի համոզմամբ, բացառիկ աղբյուր են թումանյանագիտության համար:

«Ամբողջ հրաշալի գրադարանը մեր հինգ տարվա աշխատանքի արդյունք է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մովսեսյանը` հավելելով, որ գրադարանի բացումը նվիրվել է Թումանյանի թոռնուհու` Թամար Թումանյանի 100-ամյակին, ով տուն-թանգարանի տնօրեն եղած 23 տարիների ընթացքում մեծ վաստակ է ունեցել գրքերը պահպանելու գործում:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG