Մատչելիության հղումներ

Կիրակի օրը դիտորդները կհրապարակեն իրենց նախնական գնահատականը


Միջազգային դիտորդական առաքելությունը, որը հետեւելու է մայիսի 12-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, կիրակի օրը՝ կեսօրից հետո կհրապարակի իր նախնական եզրակացությունը:

Ինչպես այսօր հաղորդել է ԵԱՀԿ֊-ի Երեւանյան գրասենյակը, միջազգային դիտորդները ասուլիս կհրավիրեն մայիսի 13֊-ին ժամը 14:30֊-ին Երեւանի «Մարիոթ֊-Արմենիա» հյուրանոցում:

Միջազգային դիտորդական առաքելության կազմում են ԵԱՀԿ֊-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի, ԵԱՀԿ-֊ի Խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG