Մատչելիության հղումներ

Երիտասարդական թեւերն ամփոփում են քարոզարշավը


Սերգեյ Թանթուշյանը արդյունավետ գնահատեց քարոզարշավը. նրա խոսքով, իրենց հաջողվեց կիրառել քարոզարշավի նոր, ոչ ավանդական մեթոդներ` ինտերնետ, դիսկոտեկներ, «Comedy club»-ի երեկույթը:

«Երիտասարդները հոգնել են պոպուլիզմից, հանրահավաքները նախորդ դարի մեթոդներից են», - պնդում է Սերգեյ Թանթուշյանը:

Քարոզարշավի արդյունքներից դժգոհեց ՀՀԿ-ի երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Ավագյանը: Նրա խոսքով` նկատվել է միայն իրենց եւ դաշնակցական երիտասարդների ակտիվությունը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության ատենապետ Վահե Սարգսյանն իբրեւ երիտասարդական քարոզարշավի մաս մատնանշեց ապրիլի 23-ի ջահերով երթը եւ վազքարշավը դեպի Շուշի: Ըստ Վահե Սարգսյանի` «Դաշնակցություն»-ը զերծ է մնացել «ապազգային արժեքներ քարոզող երգիչներ հրավիրելուց»` շեշտելով որ նկատի չունի ՀՀԿ-ն:

ՀՀԿ-ից Կարեն Ավագյանը հայտարարեց, որ հայկական աստղաբույլին իրենք չեն հրավիրել քարոզարշավին մասնակցելու. - «Դա նրանց ցանկությունն էր: Բացի այդ, նրանց շարքերում ապազգային երգեր երգողներ չկան»:

«Արդյո՞ք նկատի ունեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որ օրերս քարոզարշավի շրջանակում հրավիրել էր ռուս երգչուհի Իրինա Ալեգրովային» հարցին Վահե Սարգսյանը պատասխանեց. - «Դատողությունները ձեզ եմ թողնում»:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG