Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը շտապօգնության ավտոմեքենա է նվիրում Վարդենիսի հիվանդանոցին


Ընտրողների հետ այսօր Վարդենիսում հանդիպումների մեկնած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Գագիկ Ծառուկյանը քաղաքային հիվանդանոցին, իր կուսակիցների ձեւակերպմամբ` վարդենիսցիների խնդրանքով, նվիրեց շտապօգնության ավտոմեքենա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք դա ընտրակաշառք չէ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. - «Դա ընտրակաշառք չէ: Ես սա անշահախնդիր կերպով նվիրել եմ Վարդենիսի ժողովրդին, որ կարողանամ թեթեւ չափով հոգալ իրենց հոգսը: Ես սա նվիրում եմ ամբողջ Վարդենիսի ժողովրդին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից»:

Բուն հանդիպումը շատ բանով չէր տարբերվում Ծառուկյանի այլ վայրերում անցկացված հանդիպումներից: Այն բացեց կուսակցության ներկայացուցիչ Գեղամ Մելիքսեթյանը` հայտարարելով, որ «Բարգավաճ Հայաստան»-ը չունի թշնամիներ. - «Մեր թշնամին է գործազրկությունը, մեր թշնամին է մարդու իրավունքների ոտնահարումը»:

Ինչպես եւ այլուր, հանդիպումից առաջ եւ հետո վարդենիսցիները Գագիկ Ծառուկյանին փոխանցեցին բազմաթիվ նամակներ ու դիմեցին խնդրանքներով:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG