Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հերքում է Իլհամ Ալիեւի հայտարարությունը


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր հերքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պնդումն այն մասին, թե Հայաստանը համաձայնել է հանձնել ադրբեջանական բոլոր 7 շրջանները:

«Նման բան չկա»,֊ - ասաց վարչապետը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

«Բոլորին հայտնի է, որ մենք սկզբունքներ ունենք, եւ այդ սկզբունքները չեն փոխվել», -֊ փաստեց Սերժ Սարգսյանը:

«Ես չգիտեմ, թե ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները»,֊ - ասաց նա:

Այսօր Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե հայկական կողմը համաձայնել է հանձնել բոլոր այն շրջանները, որոնք գտնվում են հայերի վերահսկողության տակ, այդ թվում` Քելբաջարը եւ Լաչինը:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը հնարավոր է լուծել, պահպանելով երեք սկզբունքները՝ Ղարաբաղը չպետք է ուղղահայաց կերպով ենթարկվի Ադրբեջանին, պետք է ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ եւ պետք է ապահովվեն Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքները:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG