Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր երեք ուժերը հանրահավաքը Ազատության հրապարակում


Հինգշաբթի օրը մի քանի հազար մարդ մասնակցեց ընդդիմադիր երեք ուժերի` «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների հանրահավաքին, որի բանախոսները պնդեցին, թե «2003-ը չի կրկնվելու»:

«Իշխանությունը լավ պիտի իմանա, որ կեղծելով ընտրությունները` կկորցնի իշխանությունը», - իր ելույթում հայտարարեց «Իմպիչմենտ» դաշինքի ղեկավար անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Դաշինքի մեկ այլ ղեկավար ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը, դդիմելով իշխանություններին, ասաց. - «Տասը տարվա գողացածը թող ձեզ լինի, բայց ստվերի 70 տոկոսը պիտի բերեք բյուջե»:

Դաշինքի ղեկավարներից «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Այս պահին հրապարակում տիրող մթնոլորտը մեզ թույլ է տալիս ասել, որ երկրում քաղաքական մեծ բեկում է տեղի ունենում, ինչը մեզ բոլորիս` իշխանափոխության կարգախոսով հանդես եկողներիս, հույս է տալիս, որ այդ կարգախոսը հնարավոր կլինի իրականացնել»:

«Այսօրվա մեր համատեղ գործընթացը երկրում իրական ընտրություններին եւ իրական ժողովրդավարությանը միտված քայլ է, որ միասին կատարում ենք, ինչը շատ բնական է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG