Մատչելիության հղումներ

Լրացավ Սոչիում հայկական օդանավի աղետի մեկ տարին


Այսօր լրանում է Սոչիի մատույցներում «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավի աղետի մեկ տարին:

Հայաստանյան ավիաընկերության օդանավը վթարի ենթարկվեց 2006 թվականի լույս մայիսի 3-ի գիշերը Երեւան-Սոչի չվերթ կատարելիս` ծովափից 5 կիլոմետր հեռու:

Զոհվեցին օդանավի անձնակազմի 8 անդամները եւ 105 ուղեւորները: Ուղեւորներից 77-ը Հայաստանի քաղաքացի, մեկական՝ Ուկրաինայի եւ Վրաստանի, իսկ 26-ը Ռուսաստանի քաղաքացիներ էին, մեծ մասամբ՝ ազգությամբ հայ:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի տնօրինությամբ, կիրակի օրը Էջմիածնում պատարագից հետո կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ A-320 օդանավի աղետի զոհերի։

Անցած տարվա հուլիսին Ռուսաստանի տրանսպորտի նախարար, վթարի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Իգոր Լեւիտինը հայտարարել էր, թե A-320 օդանավի աղետի պատճառը մարդկային գործոնն է:

Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան, իր հերթին, մանրամասնել էր, որ եղանակային անբարենպաստ պայմաններում վայրէջքի ժամանակ ինքնաթիռի հրամանատարը «պատշաճ կերպով չի վերահսկել ինքնաթիռի թեքությունը եւ բարձրությունը»: Նրա խոսքերով, «հրամանատարի նման գործողությունների պայմաններում երկրորդ օդաչուն նույնպես չի ապահովել վայրէջքի ցուցանիշների վերահսկումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG