Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը Ռուսաստանի հետ երկխոսություն կսկսի հակահրթիռային պաշտպանության ծրագրի շուրջ


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվայի հետ երկխոսություն է նախաձեռնում` փարատելու համար Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու ամերիկյան ծրագրի առնչությամբ Ռուսաստանի տագնապները:

Վաշինգտոնում կայացած ԱՄՆ - Եվրամիություն գագաթնաժողովից հետո Բուշը ասել է, թե Եվրամիությունում նախագահող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հորդորով է սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պարզաբանել հակահրթիռային պաշտպանության ԱՄՆ-ի ծրագրերը:

Դրանց շրջանակներում նախատեսվում է հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայել Եվրոպայում, մասնավորապես Լեհաստանում եւ Չեխիայում, ինչպես նաեւ այդ համակարգի տարրեր` Հարավային Կովկասի երկրներից մեկում:

Չնայած Միացյալ Նահանգների հավաստիացումներին, որ այդ ծրագրերը ուղղված չեն Ռուսաստանի դեմ, դրանք հարուցել են պաշտոնական Մոսկվայի կտրուկ հակազդեցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG