Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահն ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարին


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը կիրակի օրը ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո քարտուղարի պաշտոնակատարի փոխանցմամբ, Արկադի Ղուկասյանը շնորհավորել է Միքայել Հարությունյանին Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր գործունեություն այդ պատասխանատու պաշտոնում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանի մասնակցությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում, մասնավորապես, արծարծվել են անվտանգության ոլորտում Հայաստանի եւ Ղարաբաղի զինված ուժերի համագործակցությանն ու ղարաբաղա - ադրբեջանական հակամարտության շփման գծում զինադադարի պահպանմանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Մայիսյան եռատոնի` Հայոց բանակի մասնակցությամբ կայանալիք միջոցառումների նախապատրաստման ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG